Բագրատ Ասատրյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բագրատ Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1956 (68 տարեկան) Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ և բանկիր |
Պաշտոն(ներ) | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ՀՀՇ |
Բագրատ Արտաշեսի Ասատրյան (փետրվարի 2, 1956, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ է, եղել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը 1994-1998 թթ., Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից մեկը[փա՞ստ]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1956 թվականին Սիսիանի շրջանի Դարաբաս գյուղում։ Ավարտել է Երևանի № 132 միջնակարգ դպրոցը։ 1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը[1]։ Աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, խորացել ժողովրդագրության մեջ, 1985 թվականին ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան։
1988 թվականին եղել է շարժման ակտիվ մասնակից։ 1990 թվականին որպես Հայոց Համազգային Շարժման անդամ ընտրվել է Հայաստանի առաջին խորհրդարանի պատգամավոր, ղեկավարել է առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը, եղել է ԳԽ նախագահության անդամ։ 1995 թվականին ընտրվել է ԱԺ- ի պատգամավոր։
1994 թվականին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ։ Համարվում է ՀՀ ԿԲ օրենսդրության հիմնադիր։ Նախաձեռնել և հեղինակել է մի շարք հիմնադիր օրենսդրական ակտեր, որոնք ներկայացվել և ընդունվել են ԱԺ-ի կողմից 1996 թվականին։ Շուտով վայր է դրել պատգամավորական մանդատը և հրաժարվել կուսակցականությունից հաշվի առնելով ԿԲ իր պաշտոնը։
1998 թվականին հրաժարական է ներկայացրել ԿԲ նախագահի պաշտոնից՝ իր հիմնական դաշնակիցներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրադեղյանի և մյուսների հետ։
1990-ականների քաղաքական գործունեությունից հետո ստանձնել է մասնագիտական պաշտոններ՝ Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ (1998-1999 թթ.), «Արմիմպեքսբանկ»ի գործադիր տնօրեն (1999-2003 թթ.)։ 1999 թվականից ԵՊՀ-ում դասավանդում է ֆինանսներ և բանկային գործ առարկան։ Ներկայումս «Գառնի ինվեստ» ՈԻՎԿ խորհրդի նախագահն է և գործադիր տնօրենը։
Ավելի քան 20 գիտական հրապարակումների հեղինակ է։ 2005 թվականին որպես երիտասարդ մասնագետների թիմի ղեկավար, հրատարակել է մոտ 700 էջանոց «Բանկային գործ» դասագիրքը, որը միակն է Հայաստանի բանկային համայարգի մասին, մեծ պահանջարկի պատճառով վերահրատարակվել է։
Նախորդող Իսահակ Իսահակյան |
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյան 1994 - 1998 թ. |
Հաջորդող Տիգրան Սարգսյան |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բագրատ Արտաշեսի Ասատրյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՀՇ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Դարբաս գյուղում ծնվածներ
- Հայ տնտեսագետներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- Դասագրքերի հեղինակներ
- Հայ բանկիրներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Տնտեսագիտական գիտությունների թեկնածուներ